Լուրեր
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում
10 Ապրիլ 2025 | Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրումը։ Տարիներ շարունակ «Նաիրի» բժշկական կենտրոնի տեխնոլոգիական հագեցվածությունը ապահովում է MV Medtech բժշկական սարքավորումներ ներկրող ընկերությունը։
MV Medtech ընկերությունը 2019 թվականից առաջարկում է Եվրոպական ստանդարտներին համապատասխան, նորագույն և որակյալ սարքավորումներ և հանդիսանում է աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Dräger, Merivaara, Linet, Schiller, Biotronik, Digiterm, Progetti ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
MV Medtech ընկերության հետ համագործակցության շրջանակներում «Նաիրի» ԲԿ-ում տեղադրվում են ժամանակակից բժշկական սարքավորումներ, որոնք լայնորեն կիրառվում են պացիենտների բուժման ընթացքում։ Ընկերության փորձառու մասնագետների շնորհիվ այս գործընթացը կազմակերպվում է արագ, արդյունավետ և պրոֆեսիոնալ։
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ վստահելի համագործակցության համար և ի նպաստ մեր պացիենտների առողջության շարունակում շարժվել տեխնոլոգիական առաջընթացի ուղով:
Նմանատիպ հոդվածներ
-
-
«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները
02 Սեպտեմբեր 2022
-
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը
29 Նոյեմբեր 2024
-
-
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն