Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիան
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ) գլխուղեղի կենսաէլեկտրական ակտիվության հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է։ Այն հիմնված է գլխուղեղի նեյրոնների կողմից արտադրվող էլեկտրական ազդանշանների գրանցման վրա։ ԷԷԳ-ի ընթացքում հատուկ էլեկտրոդները տեղադրվում են գլխամաշկի վրա և միացվում են սարքին, որը ֆիքսում է ուղեղի աշխատանքը տարբեր ժամանակային միջակայքերում։
Այս մեթոդը բժշկությանը հնարավորություն է տալիս գնահատել գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակը և հայտնաբերել տարբեր նյարդաբանական խանգարումներ։ ԷԷԳ-ն անվտանգ է և անցավ։
Ե՞րբ է ցուցվում ԷԷԳ
ԷԷԳ-ն լայնորեն կիրառվում է նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում։ Այն ցուցվում է հետևյալ դեպքերում․
- Էպիլեպսիայի ախտորոշում և նոպաների բնույթի պարզում
- Բովանդակային գիտակցության խանգարումների (գլխապտույտ, ուշագնացություն, անգիտակցություն) պատճառների ուսումնասիրում
- Գլխուղեղի բորբոքային հիվանդությունների (էնցեֆալիտ, մենինգոենցեֆալիտ) ախտորոշում
- Ուղեղի արյունատար անոթների պաթոլոգիաներ հայտնաբերում և ինսուլտից հետո վերականգնման հսկողություն
- Գլխուղեղի ուռուցքների կամ վնասվածքների գնահատում
- Քնի խանգարումների ուսումնասիրություն (քնի ապնոէ, ինսոմնիա և այլն)
- Բուժման արդյունավետության վերահսկում էպիլեպսիայով կամ այլ նյարդաբանական հիվանդություններով պացիենտների մոտ
ԷԷԳ-ն հաճախ ցուցվում է նաև վիրահատություններից առաջ՝ գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար։
Ինչպես է իրականացվում ԷԷԳ-ն
Հետազոտությունն իրականացվում է հատուկ սարքավորման՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆի միջոցով։ Պացիենտը նստում կամ պառկում է հարմարավետ աթոռին։ Գլխամաշկին տեղադրվում են փոքր էլեկտրոդներ, որոնք ֆիքսվում են կոնդուկտիվ գելով։ Այս էլեկտրոդները գրանցում են ուղեղի բջիջների էլեկտրական ազդակները և փոխանցում համակարգչին։
Գոյությունի ունեն ԷԷԳ հետազոտության մի քանի տևողություն՝ ~ 30րոպե, 1 ժամ, 2 ժամ, 24 ժամ, ինչպես նաև ԷԷԳ քնի դեպրիվացիայով (1-2 ժամ)։ Որոշ դեպքերում բժիշկը կարող է կիրառել լրացուցիչ ֆունկցիոնալ փորձաքննություններ՝ լուսային գրգռում կամ խորը շնչառություն, որոնք օգնում են հայտնաբերել թաքնված պաթոլոգիաներ։
ԷԷԳ-ն լիովին անցավ է և չի առաջացնում կողմնակի ազդեցություններ։ Հետազոտությունից հետո պացիենտը կարող է անմիջապես վերադառնալ իր առօրյա գործերին։
Ինչ է ցույց տալիս ԷԷԳ-ն
ԷԷԳ-ն արտացոլում է գլխուղեղի տարբեր հատվածների էլեկտրական ակտիվությունը՝ ալիքների ձևով։ Այդ ալիքները վերլուծելով՝ նյարդաբանը կարող է․
- Հայտնաբերել էպիլեպտիկ ակտիվության օջախներ
- Գնահատել ուղեղի կենսաէլեկտրական ակտիվության ընդհանուր մակարդակը
- Հսկել դեղորայքային բուժման ազդեցությունը
- Հայտնաբերել տարբեր օրգանական կամ ֆունկցիոնալ խանգարումներ
- Հաշվի առնել ուղեղի ռեակցիան գրգռիչներին (լույս, ձայն, հիպերվենտիլացիա)
Արդյունքները բժիշկը վերլուծում է և կազմում եզրակացություն, որը կարևոր դեր ունի ախտորոշման և հետագա բուժման պլանավորման համար։
Որտեղ իրականացնել ԷԷԳ Երևանում
«Նաիրի» բժշկական կենտրոնում ԷԷԳ-ն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով և փորձառու նյարդաբանների կողմից։ Կենտրոնը ապահովում է․
- Բարձր ճշգրտության սարքավորումներ՝ գլխուղեղի ակտիվության մանրամասն գրանցման համար
- Հարմարավետ պայմաններ և անհատական մոտեցում
- Հնարավորություն անցկացնել հետազոտությունը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար
- Արդյունքների մասնագիտական վերլուծություն և խորհրդատվություն
ԷԷԳ-ն «Նաիրի» ԲԿ-ում լիովին անվտանգ է, իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան և ապահովում է բարձր ախտորոշիչ արժեք։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21։