Գաստրոսկոպիան կամ վիդեոգաստրոդուոդենոսկոպիան մարսողական ուղու վերին հատվածի՝ կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի և նրա վայրէջ հատվածի լորձաթքղանթի զննման ամենահուսալի մեթոդներից է։ Այս հետազոտությունը օգնում է հայտնաբերել տարբեր ախտաբանական խնդիրներ՝ բորբոքումից և խոցերից մինչև ուռուցքներ։
Ինչի՞ համար է նախատեսված գաստրոսկոպիան
Գաստրոսկոպիան թույլ է տալիս ախտորոշել մի շարք հիվանդություններ՝
- Ստամոքսի և 12մ աղու լորձաթաղանթի բորբոքումներ
- խոցային հիվանդություններ
- արյունահոսությունների հայտնաբերում և դրանց դադարեցում
- Լորձաթաղանթի ատրոֆիայի նշաններ
- Բարորակ կամ չարորակ գոյացություններ
Այս հետազոտությունը շատ կարևոր է ստամոքսի ցավերի պատճառը պարզելու, երկարատև այրոցի, փսխման, ախորժակի կորստի կամ հեմոգլոբինի անկման դեպքում։
Ե՞րբ է ցուցվում գաստրոսկոպիա
Գաստրոսկոպիան ցուցվում է, երբ առկա են հետևյալ գանգատները կամ կասկածելի ախտանիշները՝
- Ստամոքսի և վերին որովայնի ցավեր
- Քաշի անկում (առանց պատճառ)
- Արագ հագեցվածության զգացում, ախորժակի կորուստ
- Փսխում, այրոց, թթվային համ բերանում
- Արյան առկայություն փսխման մեջ
Վքնածություն, սակավարյունություն,
Բացի ախտորոշիչ նպատակներից, գաստրոսկոպիան հաճախ իրականացվում է նաև բուժական նպատակներով։
Ինչպե՞ս պատրաստվել գաստրոսկոպիայի
Գաստրոսկոպիայի արդյունքների ճշգրտությունն ապահովելու համար կարևոր է ճիշտ պատրաստվել՝
- Հետազոտությունից 12 ժամ առաջ պետք է չընդունել սնունդ
- Հետազոտության օրը կարևոր է չօգտագործել որևէ սնունդ և հեղուկ
- Եթե պացիենտը մշտապես դեղեր է ընդունում, բժիշկի հետ պետք է նախապես համաձայնեցնել դրանց օգտագործումը
Հետազոտության օրն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ ստամոքսով։
Ինչպե՞ս է իրականացվում գաստրոսկոպիան
Գաստրոսկոպիան կատարվում է հատուկ բարակ խողովակի՝ գաստրոսկոպի միջոցով, որն ունի լույս և տեսախցիկ, ինչը թույլ է տալիս բժշկին դիտել լորձաթաղանթը։
Տևում է միջինում 5–10 րոպե։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է վերցնել լորձաթաղանթի նմուշ (բիոպսիա) հետագա լաբորատոր ուսումնասիրության համար։
Հետազոտության արդյունքում հնարավոր է՝
- Հայտնաբերել բորբոքային կամ խոցային փոփոխություններ
- Հաստատել Helicobacter pylori վարակը
- Գնահատել ուռուցքների բնույթը
- Հսկել բուժման ընթացքը և արդյունավետությունը
Կատարել բուժական գործողություններ(արյունահոսությունների դադարեցում, գոյացությունների հեռացում, լիգավորում, ստենտավորում, ներստամոքսային բալոնի տեղադրում)
Գաստրոսկոպիա ն/ե անզգայացումով
Շատ պացիենտներ նախընտրում են իրականացնել գաստրոսկոպիան ն/ե անզգայացմամբ՝ գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Անզգայացման ժամանակ պացիենտը գտնվում է խոր քնի մեջ և չի զգում ոչ մի անհարմարություն։ Անզգայացումով գաստրոսկոպիան կատարվում է փորձառու անեսթեզիոլոգի հսկողությամբ՝ ապահովելով լիակատար անվտանգություն։
Որտե՞ղ կարելի է անցնել գաստրոսկոպիա Երևանում
Գաստրոսկոպիա Երևանում կարող եք իրականացնել «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այստեղ հետազոտությունն իրականացվում է նորագույն սարքավորումներով, փորձառու էնդոսկոպիստների կողմից՝ ինչպես տեղային, այնպես էլ ն/ե անզգայացմամբ։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21։