Ի՞նչ է կոլոնոսկոպիան և ե՞րբ է կիրառվում
Կոլոնոսկոպիան ախտորոշիչ հետազոտության մեթոդ է, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել հաստ աղու լորձաթաղանթը՝ հայտնաբերելու բորբոքային, վարակիչ, ուռուցքային կամ կառուցվածքային փոփոխություններ։ Այն համարվում է վստահելի մեթոդ վաղ փուլում աղիքային քաղցկեղը, պոլիպները և այլ պաթոլոգիաներ հայտնաբերելու համար։
Ինչպե՞ս է իրականացվում կոլոնոսկոպիա
Կոլոնոսկոպիան իրականացվում է կոլոնոսկոպ կոչվող ճկուն, բարակ խողովակով, որն ունի տեսախցիկ և լույսի աղբյուր։ Այն բժշկի կառավարմամբ աստիճանաբար ներհրվում է ուղիղ աղիք և շարժվում դեպի վեր՝ ուսումնասիրելով հաստ աղիքը ողջ երկարությամբ ։
- Այս մեթոդը թույլ է տալիս ոչ միայն տեսողական գնահատում, այլև՝
- բիոպսիայի (հյուսվածքի նմուշի) իրականացնելու հնարավորություն,
- պոլիպների հեռացում,
- արյունահոսության դադարեցում,
- լորձաթաղանթի վիճակի գնահատում քրոնիկ բորբոքումների դեպքում։
Ո՞ր հատվածներն են հետազոտվում
Կոլոնոսկոպիայի ընթացքում բժիշկը տեսնում է հետևյալ հատվածները․
- Հաստ աղին ողջ երկարությամբ
- Զստաղու տերմինալ հատվածը
Հնարավոր է նաև մանրակրկիտ դիտել կույր աղիքից վեր՝ բարակ աղիքի վերջնամասը (տերմինալ իլեում, իլեոսկոպիա)։
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կոլոնոսկոպիա
Կոլոնոսկոպիան կարող է ցուցվել ինչպես ախտանիշների առկայության դեպքում, այնպես էլ՝ կանխարգելիչ նպատակով։ Տարածված ցուցումները ներառում են․
- կղանքում թարմ կամ մակարդված արյան առկայություն
- Առանց պատճառ քաշի կորուստ
- Քրոնիկ փորկապություն կամ փորլուծություն
- Սակավարյունություն առանց հստակ բացատրության
- որովակնի ցավեր, գազեր, փքվածություն
- Աղիքային պոլիպների կամ քաղցկեղի ընտանեկան պատմություն
- Քաղցկեղի կանխարգելիչ ստուգում՝ 45 տարեկանից բարձր անձանց դեպքում
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Հետազոտության արդյունքի ճշգրտությունը կախված է աղիքի մաքրությունից։ Պատրաստումը սովորաբար սկսվում է հետազոտությունից 2-3 օր առաջ և ներառում է՝
- Հատուկ դիետա՝ մարսողական և բջջանյութով հարուստ սննդի բացառմամբ
- Լուծողական դեղամիջոց՝ բժշկի ցուցումով
Ինչպե՞ս է իրականացվում
Կոլոնոսկոպիան կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ հատուկ հիվանդասենյակում։ Պացիենտը պառկում է ձախ կողքի վրա։ Հետազոտությունը սովորաբար տևում է 20-ից 40 րոպե։
Կոլոնոսկոպիա անզգայացմամբ
«Նաիրի» ԲԿ-ում հնարավոր է իրականացնել կոլոնոսկոպիա անզգայացմամբ, որը նպաստում է հետազոտության առավել հարմարավետ ընթացքին։ Անզգայացման շնորհիվ պացիենտը չի զգում ցավ կամ անհարմարություն և գործընթացը անցնում է հանգիստ և առանց ավելորդ սթրեսի։
Անզգայացումը վերահսկվում է անեսթեզիոլոգի կողմից և լիովին անվտանգ է։
Ի՞նչ է հնարավոր հայտնաբերել կոլոնոսկոպիայի միջոցով
Կոլոնոսկոպիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել․
- Աղիների բորբոքային հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ)
- Պոլիպներ, որոնք կարող են վերածվել ուռուցքի
- Քաղցկեղ և նրա նախաքաղցկեղային փուլերը
- Աղիքային արյունահոսության աղբյուրներ
- Ինֆեկցիոն բնույթի բորբոքումներ, նեղացումներ և լորձաթաղանթի վնասումներ
Կարևոր է հիշել, որ կոլոնոսկոպիան կարող է ոչ միայն ախտորոշել, այլև կանխել քաղցկեղը՝ ժամանակին հայտնաբերելով և հեռացնելով պոլիպները։
Որտե՞ղ իրականացնել կոլոնոսկոպիա Երևանում
«Նաիրի» ԲԿ-ում կոլոնոսկոպիան իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ փորձառու էնդոսկոպիստների և անեսթեզիոլոգների կողմից։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումներով, ինչը ապահովում է բարձր ճշգրտություն և անվտանգություն։
Մենք ապահովում ենք՝
- Անհատական մոտեցում
- Փորձառու բժիշկներ
- Գործիքների բարձր մակարդակի ախտահանում, հարմարավետ միջավայր
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ հասցեով՝ Պարոնյան 21։