Անոթների ուլտրաձայնային հետազոտությունն առաջնային տեղ է զբաղեցնում ախտորոշման բոլոր մեթոդների շարքում՝ շնորհիվ բարձր տեղեկատվականության, ոչ ինվազիվ լինելու և բազմակի կրկնության հնարավորության՝ հիվանդի առողջությանը վնաս չպատճառելով։ Սարքավորումների բարձր վիզուալացման ունակությունը ընդլայնում է ախտաբանությունների հայտնաբերման հնարավորությունները՝ ավելի մեծ ճշգրտությամբ ներկայացնելով հյուսվածքների միկրոկառուցվածքի պատկերը, ինչը թույլ է տալիս բարձրացնել ախտորոշման և բուժման արդյունավետությունը հիվանդության զարգացման վաղ փուլերում։
Ընդհանուր տեղեկատվություն
Անոթների ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ)՝ դուպլեքսը թույլ է տալիս գնահատել անոթների անցանելիությունը, արյան հոսքի արագությունը և անոթային պատերի վիճակը։ Այն օգնում է հայտնաբերել թրոմբներ, աթերոսկլերոտիկ փոփոխություններ, նեղացումներ, անևրիզմաներ և այլ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ առողջական բարդությունների։
Ո՞ր անոթների ՈւՁՀ-ն է իրականացվում
«Նաիրի» բժշկական կենտրոնում հնարավոր է անցնել անոթների տարբեր հատվածների ՈւՁՀ կամ դուպլեք հետազոտություն:
Գլխի և պարանոցի անոթների ՈւՁՀ – գնահատում է արյան մատակարարումը դեպի ուղեղ, հայտնաբերում է անոթային նեղացումներ, թրոմբներ, անևրիզմաներ, որոնք կարող են առաջացնել գլխացավեր, գլխապտույտ, հիշողության խնդիրներ։
Վերին և ստորին վերջույթների անոթների ՈւՁՀ – օգնում է գնահատել ձեռքերի և ոտքերի երակների ու զարկերակների վիճակը, հայտնաբերել վարիկոզ, թրոմբոզ, արյան շրջանառության խանգարումներ։
Ներքին օրգանների անոթների ՈւՁՀ – իրականացվում է լյարդի, երիկամների, աղիների, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի անոթների գնահատման համար, ինչը կարևոր է օրգանների արյան շրջանառության խանգարումների, բորբոքումների և այլ պաթոլոգիաների վաղ հայտնաբերման համար։
Ե՞րբ է անհրաժեշտ անցնել անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
Անոթների ՈւՁՀ-ն հաճախ ցուցում են նյարդաբանները, սրտաբանները, անոթաբանները, էնդոկրինոլոգները և այլ մասնագետներ՝ հետևյալ դեպքերում՝
Գլխացավեր, գլխապտույտ, հիշողության և ուշադրության խանգարումներ
Ճնշման տատանումներ, հիպերտոնիա
Ցավ կամ ծանրության զգացողություն ոտքերում, այտուցներ
ՈւՁՀ-ն ոչ միայն օգնում է հայտնաբերել խնդիրները, այլև վերահսկել բուժման արդյունքները։
Որտե՞ղ կարելի է անցնել անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն Երևանում
Երևանում անոթների ՈւՁՀ , դուպլեքս հետազոտություն կարող եք իրականացնել դիմելով «Նաիրի» բժշկական կենտրոն: Գրանցվելու համար կարող եք զանգահարել 89 00 հեռախոսահամարին կամ մոտենալ Պարոնյան 21։
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․