Գլխավոր / Լուրեր / ԱՄԷ-ում կայացել է բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարներին նվիրված

Լուրեր

ԱՄԷ-ում կայացել է բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարներին նվիրված

23 Սեպտեմբեր 2025 | Լուրեր

2025թ Սեպտեմբերի 16-17 Միացյալ Արաբական Էմիրություններում կայացել է բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարներին նվիրված 

“Health Tourism and Medical Odyssey“ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 120 պատվիրակներ՝ պետական գործիչներ, ապահովագրական ընկերություններ, առաջատար բժշկական և վերականգնողական կենտրոններ, “Medical Tourism Agency “-ներ և ասոցիացիաներ։ 

Միջոցառման գլխավոր գործընկերն էր «Նաիրի» բժշկական կենտրոնը: Կոնֆերանսի շրջանակում ներկայացվել են «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը և «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնը, որոնք իրենց կառուցվածքով, մասնագիտական ներուժով և նորագույն սարքավորումներով հագեցվածությամբ առաջացրել են մեծ արձագանք և արժանացել մասնակիցների մեծ ուշադրությանը։

Քննարկվել են համագործակցության բազմաթիվ ուղությունների և պայմանագրերի կնքման հնարավորություններ։ Այս պայմանավորվածությունները լրջորեն կնպաստեն մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացմանը։ 

Ավելի ուշ կներկայացնենք միջոցառման մանրամասները։


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն