Ծառայության հիմնական նպատակը որակավորված և ժամանակակից բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերումն է գլխի վնասվածքների վերականգնողական միկրովիրաբուժության շրջանակում: Մասնագետների բարձր որակավորումն ու բարձր տեխնոլոգիաների սարքերով հագեցվածությունն ապահովում են դիմածնոտային վիրաբուժության բնագավառում առավել բարդ վիրահատությունների արդյունավետ իրականացում:
Առանձնահատկությունները
Մասնագետների բարձր որակավորումն ու ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքերի ամբողջական հավաքածուն թույլ են տալիս կատարել ամենաբարդ վիրաբուժական միջամտություններ դիմածնոտային վիրաբուժության ոլորտում և կարճ ժամանակում պացիենտին վերադարձնել առօրյա կյանքին:
Ժամանակակից վիրաբուժության մեջ կիրառվող մեթոդները ներառում են մի շարք վիրաբուժական և նվազագույն ինվազիվ միջամտություններ` ուղղված նաև բնածին և ձեռքբերովի արատների շտկմանը:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․