Ծառայությունն իրականացնում է նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հատվածներում ի հայտ եկած ուռուցքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում, ուռուցքների հեռացում և բուժում` հնարավորին նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունների օգնությամբ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ, մասնակցել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած գիտաժողովի, որը նվիրված էր ողնաշարի ինֆեկցիոն ախտահարումներին և դրանց հայտնաբերման ուղիներին:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․