Ծառայությունն առաջարկում է բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների և մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ: Իրականացվում են ստորին վերջույթների կոսմետիկ երկարացում, ձևի և համամասնության շտկում` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնելով բուժման նպատակը և խնդիրները:
Առանձնահատկությունները
Իրականացվում է բուժական ֆիզկուլտուրա` 3 փուլով, որը նպաստում է հոդերում շարժումների ծավալի վերականգնմանը և լիարժեք քայլվածքին, նվազեցնում է բուժման և վերականգնողական շրջանի տևողությունը:
Իրականացվում են նաև.
մկանների և ջլերի ձգում` վերջույթները երկարացմանը նախապատրաստելու համար,
բուժում` երկարացման և ֆիքսացիայի ընթացքում,
բուժական ֆիզկուլտուրա` սարքը հանելուց հետո:
Արտերկրի պացիենտների համար ամբուլատոր բուժման ընթացքում ստեղծվում է ընտանեկան և հարմարավետ մթնոլորտ, առաջարկվում է ծառայությունների լայն սպեկտոր. հոգեբանական աջակցություն, սնուցման ռեժիմ` հաշվի առնելով անհատական նախապատվությունները, և այլն:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․