Թերապիա
Թերապիա
Թերապևտիկ ծառայությունն ապահովում է լայն սպեկտորի հիվանդությունների ախտորոշում և բուժում: Հիվանդների հետազոտումն ու բուժումն իրականացվում է ամբուլատոր և բարձր հարմարավետությամբ ցերեկային կամ շուրջօրյա ստացիոնարում: Ցերեկային ստացիոնարը բուժման հնարավորություն է շուրջօրյա հսկողության կարիք չունեցող պացիենտներին (ինֆուզիոն թերապիա, միջմկանային ներարկումներ): Կլինիկայում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում և պայմաններ ստեղծվում` ստացիոնար բուժման ընթացքում հարմարավետ դարձնելու նրա առօրյան:
Ծառայությունների ցանկ
ԱլերգոլոգիաԱխտորոշում
Ակնաբուժություն
Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
Անհետաձգելի բժշկական օգնություն
Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա
Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
Գլխի և պարանոցի վիրաբուժություն
Էնդոկրինոլոգիա
Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն
Թերապիա
Թոքաբանություն
Մանկաբուժություն
Մաշկաբանություն և կոսմետոլոգիա
Նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն
Ուռուցքաբանություն/քիմիաթերապիա
Ուրոլոգիա
Ռևմատոլոգիա, իմունոլոգիա
Ստոմատոլոգիա
Սրտաբանություն
Վերջույթների վերակառուցում և երկարացում
Քիթ-կոկորդ-ականջաբանություն
Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա
Ֆիզիոթերապիա
Ավելին` «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին
Ինչու՞ դիմել մեզ
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն
Թերապևտիկ կլինիկայում բուժվում են ներքին օրգանների հիվանդություններով տառապող պացիենտները: Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի անհատական առանձնահատկությունները և ուղեկցող հիվանդությունների առկայությունը:
պլազմաֆերեզի ծառայություն, որն իրականացվում է ամբուլատոր։ Պլազմաֆերեզը բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից, անվիճելի մեթոդ է և հիմնված է արյան մեջ նյութափոխանակության արգասիքների, տարբեր թունավոր նյութերի, ալերգենների և այլ ախտաբանական միացությունների արագ հեռացման վրա։ Միջոցառումն իրականացվում է Fresenius ընկերության վերջին սերնդի սարքի օգնությամբ, որն ապահովում է հիվանդի առավելագույն անվտանգությունը։ Բուժական պլազմաֆերեզը կանխում է մի շարք հիվանդությունների բարդությունների առաջացումը, ինչպես նաև քրոնիկ բնույթի անցումը։ Բուժման արդյունավետությունը դիտվում է վերջին միջոցառումից 15-20 օր անց։
